Դեկտեմբերի 6

Ցանկության ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց ց ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր: գիրուկ-չաղլիկ, կեռնեխ-երգող թռչուն, հրուշակեղեն-քաղցրավենիք,
  2. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
    Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
  3. Ինքդ վերնագրիր պատմությունը:
    Ծառը ու ցանկություները
  4. Լրացրու բաց թողած տառերը՝ կեսօր,  թխվածք, գլուխկոնծի, ցանկություն, թռչուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  5. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝իրուկ-չաղ, լաց լինել-հուզվել, մտածել-խորհել, ցանկանալ-ուզենալ:
  6. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր-ուրախ, հայտնվել-անհետանալ, վաճառել-գնել, արագ-դանդաղ:
  7. Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր: գիրուկ-կամացուկ, թխվածք-առեղծվածք, հրուշակեղեն-ոսկեղեն, անհասկանալի-անհավատալի, կախարդական-մտական
  8. Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրիր այնպես, որ պատումը՝

    Ես՝ ցանկությունների ծառի տակ

    • Մի գեղեցիկ ձմեռային  օր առաջին փաթիլը ընկավ մի ծառի վրա, իսկ կա լեգենդ, որն ասում է, որ եթե ձյան առաջին փաթիլն ընկնի ծառի վրա հենց այդ ծառը կդառնա ցանկության ծառը։Մի աղջիկ այդ ամենը տեսավ ու հորինեց․․․—Սա իմ ծառն է, նա ցանկություն է կատարում և եթե դու ինձ գումար տաս ու քո երազանքը գրես ու գցես այն կկատարվի։

      Մի մարդ առաջինը եկավ, փորձեց և իր երազանքը կատարվեց։ Ու այդ ծառի մասին պատմեց բոլորին և այդ աղջիկը շատ գումար վաստակեց իր հորինած պատմությամբ, հասկացավ, որ նա բոլորին սուտ ասեց, վատ զգաց իրեն, բայց էլ չէր կարող գումարները  իրանց տերերին տալ, նաև հասացավ, որ նա ուղղակի էլ չպիտի սուտ խոսի, այլ պիտի օգնի բոլորին։♥

Դեկտեմբերի 6

«Ես՝ ցանկությունների ծառի տակ»

Մի գեղեցիկ ձմեռային  օր առաջին փաթիլը ընկավ մի ծառի վրա, իսկ կա լեգենդ, որն ասում է, որ եթե ձյան առաջին փաթիլն ընկնի ծառի վրա հենց այդ ծառը կդառնա ցանկության ծառը։

Մի աղջիկ այդ ամենը տեսավ ու հորինեց․․․

—Սա իմ ծառն է, նա ցանկություն է կատարում և եթե դու ինձ գումար տաս ու քո երազանքը գրես ու գցես այն կկատարվի։

Մի մարդ առաջինը եկավ, փորձեց և իր երազանքը կատարվեց։ Ու այդ ծառի մասին պատմեց բոլորին և այդ աղջիկը շատ գումար վաստակեց իր հորինած պատմությամբ, հասկացավ, որ նա բոլորին սուտ ասեց, վատ զգաց իրեն, բայց էլ չէր կարող գումարները  իրանց տերերին տալ, նաև հասացավ, որ նա ուղղակի էլ չպիտի սուտ խոսի, այլ պիտի օգնի բոլորին։♥

 

Դեկտեմբերի 1

Գործնական քերականություն

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդանոց, ծաղկանոց,մկստան, Հայաստան,  նստարան,  այբենարան, դասարան, դպրոց,  դարբնոց, հյուրանոց, զորանոց,  Ռուսաստան,  գործարան,  բրուտանոց,  կուսանոց,  ՈւզբեկստանՀնդկաստան,  թփուտ,  ծիրանանոց:

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար-  ջրանկար, ծովահարս

բ) ժանգապատ, արծաթագույն — ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց —  հողմաղաց, ջրածին

դ) զորագունդ, երկրամաս- զորամաս, երկրագունդ

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր – ձեռ(ձեռք) + ա + գիր: ,

գեղանկար – գեղ(գեղեցիկ) + ա + նկար:,

շրջագգեստ – շրջ(շուրջ) + ա + զգեստ:,

սիրահոժար – սիր(սեր) + ա + հոժար:,

դեղնակտուց – դեղն(դեղին) + ա + կտուց:,

հոդակապ – հոդ(հոդ) + ա + կապ:

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին: առևտուր
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու: ձեռնտու

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Նոյեմբերի 30

Արևի մոտ

    • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր վերջաորություն հորինիր:
    • – Անգութ մարդիկ, առաջ ինձ փող էր պետք, բայց դուք ինձ ուշադրություն չդարձրեցիք, ես ձեզ ոչ մի բան էլ չեմ տալու:
    • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …                    Անվախ, անտուն, անտեր:
    • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

    Խրճիթ-  տնակ,

    ճամփորդ- ուղևոր

    հրճվանք-  մեծ ուրախություն

    խավար- մութ,

    անգութ- անխիղճ,

    ամուր- ամրակուռ,

    • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

    Քնքուշ- դաժան

    խեղճ- հարուստ

    վերելք- վայրէջք

    անվախ- վախկոտ,

    խավար- լույս,

    խրճիթ- մեծ տուն

Նոյեմբերի 17

Գայլն ու Սոխակը

Այս վաղեմի չար աշխարհում,
Գարնան մի օր, լուսածագին,
Անտառի մեջ գայլը րոնեց
Սոխակին:
Գայլի ճմլող, սուր ճանկերում,
Նուրբ հույզերի երգիչը հեգ
Թպրտում էր ու ծղրտում
Սրտաբեկ:
-Պա՛հ, գայլն ասաց, հռչակ ունես,
Թե երգերի մեծ վարպետ ես.
Անուշ ձայնըդ սա՞ է միթե,
Սուտասա՛ն:
— Այո՛, ճիշտ է, սոխակն ասաց, Վարպետ եմ ես հռչակավոր,
Բայց միայն թե՝
Մայր բնության ազատ գրկում,
Եվ ո՛չ դաժան քո ճանկերում,
Ո՜վ գազան:

Մայիսի 19

Ինչ է տնտեսությունը. մաս 2

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

 

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե՛մեկով, և թե՛ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ։

2.Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

մածուն,վարունգ,միս,թթվասեր,լոլիկ,կանաչիներ

3.Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Բուսաբուծությամբ և անասնապահությամբ հիմնականում զբաղվում է գյուղացին։

4.Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությունից ստացված ապրանքները օգտագործվում է արդյունաբերության մեջ

Ապրիլի 19

Ինքնաստուգում

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին
վարդ
տարօրինակ
անգամ

2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

 Որտեղ- բարդ բառ

 Մատը- պարզ բառ

 Քաղաքային –ածանցավոր

 Գրիչ- պարզ

4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Գոյական- տները, անկյունները

Ածական- սուր

Բայ- կառուցված էին

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց  ճամփորդել
բ/պետք է վճարեք      վճարել
գ/ասաց                          ասել
դ/երազում էր                երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է, զորությունը  ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
արևածաղիկ

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել — պատմողական։

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է — հարցական։

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր տարօրինակ և անսովոր մի երկրում:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Մեկ ոտքի վրա կանգնել:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո։

Ապրիլի 15

Եղեգնուհի

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:

Եղեգնուտ — եղեգներով պատված

Բոշա — գնչու

Չոլեչոլ — ամայի, անբնակ տարածք

Շուշաբանդ- պատշգամբ

Նաժիշտ — աղախին, պալատական ծառա

Խարդախություն — խաբեբայություն, խորամանկություն, նենգություն

Ուռկան — ձկնորսական ցանց

Ընծա — նվեր

Ճարահատյալ — հնար չունեցող, անճար

Եղելություն — դեպք, իրողություն

  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:

Թագավոր — թագ(արմատ) ավոր(ածանց), թագուհի — թագ(արմար) ուհի(ածանց), խարդախություն — խարդախ(արմատ) ություն(ածանց):

  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

1 մաս — ինչպիսի՞ աղջիկ էր ուզում թագավորի որդին: Ինչպե՞ս հայտնվեց Եղեգնուհին:

2 մաս — ինչու՞ Եղեգնուհու տեղը ջրում հայտնվեց բոշան: Ինչպե՞ս նա կարողացավ համոզել նաժիշտներին, որ նրանք տանեն նրան:

3 մաս — ինչու՞ էր թագավորի որդին տխուր: Ի՞նչ ձուկ էին բռնել ձկնորսները:

4 մաս- ինչի՞ց առաջացավ ծառը: Ինչի՞ց բոշան հասկացավ, որ Եղեգնուհին ծառ է դարձել:

5 մաս — ո՞վ դարձավ պառավի աղջիկը: Ի՞նչներ պառավի ապրումի միջոցը:

  • Հեքիաթի մասերը վերնագրի՛ր:

1 մաս — Թագավորի որդու ամուսնանալու պայմանը:

2 մաս — Բոշայի պլանը

3 մաս — Եղեգնուհու վերափոխվելը

4 մաս — Թագավորի որդին ու ծառը

5 մաս — Բոշայի խարդախության բացահայտումը

  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:

Ուռկան- ուռկաններ, ձուկ- ձկներ, ավազան-ավազաններ, ձկնորս — ձկնորսներ

  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

հեշտ-ածական

Փետրվարի 22

Թեստային 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —Ամբողջ————————————————

——————Անգամ———————————
—————————Դարձավ————————

——————————երբեկ———————

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերեսբառը:
    ա/երեսառածբ/կամակորգ/հակառակ կողմով +
    դ/բոլորին հակառակ
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ————— վատն————              ————լավ——————
    ——սովորական————              ————բացառիկ——————
    ————երկար—————              ——————կարճ————
    —————պարզ————              ——————————
  3. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.ա/սովորական
    բ/ինչուիկ +
    գ/բոլորովին
    դ/գարեջուր
  4. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.ա/աչքերը        ——————————բ/ հարցերին     —————————————

    գ/ դարակները  —————————————

    դ/ խրճիթ          ———————խրճիթ——————

  5. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

——————Տղա—————       —————սովորական———————
—————խրճիթ——————       ———երկար————————

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               —————ձանձրացել ——————
    բ/չէր կարողանում               ————————չկարողանալ———
    գ/դնեն                                     —————դնել———————
    դ/դարձավ                              —————դառնալ———————

 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա  Ստվեր, ամպեր ,  նամականիշները

ստորոգյալ     ունի, չգրում , չենխմում

 

 

  1. Ո՞րն է կլոր տարիդարձվածքի իմաստը.ա/մի քանի տարի
    բ/ամբողջ կյանքում
    գ/ամբողջ տարին +
    դ/ տարվա կեսը
  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    —————կաղամբ———————
  3. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա շատ էր սիրում տարօրինակ հարցեր տալ:
  4. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.ա/հարցերը շատ էին դժվար
    բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
    գ/տղան հակառակ ինչուիկ էր +
    դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
  5. Բոլորովին հուսահատվելով̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  6. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  7. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——————————————————————————————————————————————————————————————————————————————————