Ապրիլի 27

Мои любимые виды спорта

Мои любимые виды спорта — футбол и теннис. Мы с подругами каждый день во время гимнастики играем в футбол, и мне очень нравился футбол. А я играл в теннис, когда был маленьким, и до сих пор люблю теннис,

Ապրիլի 26

Մատեմաթիկ

 

Դասարանական առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր

2/5 <3/5

6/17 > 5/17

7/123 = 7/123

1/819 = 1/819

2․ Դասավորի՛ր կոտորակները․

Աճման կարգով

617, 1217, 417, 1517, 1717, 317

317,417,617,1217,1517,1717

3․Համեմատի՛ր

35մ    < 45մ

710կգ > 410կգ

4․ 4500լ տարողությամբ ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով։ Այգեպանը այդ ջրի 2/3 մասը օգտագործեց այգին ջրելու համար։ Քանի՞ լիտր ջուր մնաց ավազանում։

4500:3= 1500 1500×2=3000

5․ Ավտոմեքենան պետք է անցներ 180կմ ճանապարհ։ Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։180:3=60

60×2=120կմ

6․ 1 ծորակից լցվում է 6000լ տարողությամբ ջրավազանի 1/4 մասը։ Նույն ծորակից որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը 2 ժամում։

6000:4=1500

1500×2=3000

7․ Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Աննան մեկնեց շրջագայության և վերադարձավ 4օր 20ժամ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նա վերադարձավ տուն։

չորեքշաբթի 12:00

Տնային առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր

1418 <1718

37 < 47

1128 > 928

24143 > 21143

2․ Դասավորի՛ր կոտորակները․

Նվազման կարգով

3135, 1735, 435, 2235 ,1935, 3535

435,1935,2235,3135,3535

3․Համեմատի՛ր

320լ   < 620լ

215ժ <  415ժ

4․ 4500լ տարողությամբ ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով։ Այգեպանը այդ ջրի 2/3 մասը օգտագործեց այգին ջրելու համար։ Քանի՞ լիտր ջուր օգտագործեց այգեպանը այգին ջրելու համար։

4500:3=1500

1500×2=3000

5․ Ջրավազանում կար 8000լ ջուր։ Այգին ջրելու համար պապին օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը։ Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում։

8000:4=2000

2000×3=6000

8000 — 6000  = 2000

6․ Մայրիկը գնեց 12կգ շաքարավազ։ Նա այդ շաքարավազի 1/3 մասն օգտագործեց ծիրաանի հյութ պատրաստելու համար, իսկ մնացած մասը՝ ելակի մուրաբայի համար։ Մայրիկը որքա՞ն շաքարավազ օգտագործեց ելակի մուրաբա պատրաստելու համար։

12:3=4

12-4=8

7․ Երկու թվերի գումարը 650 է, իսկ տարբերությունը՝ 0։ Որո՞նք են այդ թվերը։

650:2=325

Ապրիլի 26

Փոքրիկ Իշխանը

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համարԻմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Եղբայր
    հարյուր
    պատմվածք
    հեքիաթ
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ — սիրուն
բ/ շատ — մեծ
գ/կախարդական — մոգական

դ/ մեծ — հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:շ

հասկանալ-Հասկանում ենք
ճանաչել- Ճանաչում  են
հիշել- հիշում եմ

վախենալ — վախենում եմ

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Պատմողական-Մեծահասակները թվեր շատ են սիրում:
Հարցական-«Քանի՞ տարեկան է նա:

 

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։
Մեծահասակները սիրում են թվեր:

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Նրանք հարցնում են. 

Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը». Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

10. ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Ի՛նչ կարող ես անել,  այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասկների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Ապրիլի 25

Էրեբունուի պատմահնագիտական արքելոց թանգարան

Մենք  չորեքշաբթի  օրը գնացել էինք ճամփորդության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Ինձ այնտեղ մեկ բան դուր չեկավ, որ չէին թողում  ֆոտոներ և վիդիոներ անեինք:

Ինձ ամենից շատը դուր էր  եկել,  որ հին մարդիկ քարի վրա էին գրում:

Այտեղ շատ գեղեցիկ ականջօղեր կային՝ ոսկրից , փայտից, և քարից:

Այնտեղ կավից սարքած կուժեր կային, մենք պիտի շարունակեինք ճամփորդությունը , բայց անձրևի պաճառով չգնացիք:

Ապրիլի 19

Ինքնաստուգում

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին
վարդ
տարօրինակ
անգամ

2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

 Որտեղ- բարդ բառ

 Մատը- պարզ բառ

 Քաղաքային –ածանցավոր

 Գրիչ- պարզ

4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Գոյական- տները, անկյունները

Ածական- սուր

Բայ- կառուցված էին

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց  ճամփորդել
բ/պետք է վճարեք      վճարել
գ/ասաց                          ասել
դ/երազում էր                երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է, զորությունը  ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
արևածաղիկ

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել — պատմողական։

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է — հարցական։

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր տարօրինակ և անսովոր մի երկրում:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Մեկ ոտքի վրա կանգնել:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո։

Ապրիլի 19

Բնագիտություն

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

 

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:                                                            Բույսերը աճում են փողոցներում, այգիներում, անտառներում  և այլն։
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:                                                                                                   Բույսի ստորգետնյա մասը դա արմատն է, իսկ վերգետնյա մասը ցողունն   է։ Բույսի մարմինը կազմված է տերևից, ցողունից, և արմատից։ Բույսի օրգաններն են՝ արմատնը , ցողունը, տերևը, ծաղիկը , պտուղը , սերմերը բույսի։
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:               Բույսին  հարկավոր է լույս, արև, ջուր, և այլն։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:                                    Բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։                         Մեզ տալիս են թթվածին, սննունդ, և  նրանք մեր կանաչ բարեկամներն են։
Ապրիլի 15

Եղեգնուհի

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:

Եղեգնուտ — եղեգներով պատված

Բոշա — գնչու

Չոլեչոլ — ամայի, անբնակ տարածք

Շուշաբանդ- պատշգամբ

Նաժիշտ — աղախին, պալատական ծառա

Խարդախություն — խաբեբայություն, խորամանկություն, նենգություն

Ուռկան — ձկնորսական ցանց

Ընծա — նվեր

Ճարահատյալ — հնար չունեցող, անճար

Եղելություն — դեպք, իրողություն

  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:

Թագավոր — թագ(արմատ) ավոր(ածանց), թագուհի — թագ(արմար) ուհի(ածանց), խարդախություն — խարդախ(արմատ) ություն(ածանց):

  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

1 մաս — ինչպիսի՞ աղջիկ էր ուզում թագավորի որդին: Ինչպե՞ս հայտնվեց Եղեգնուհին:

2 մաս — ինչու՞ Եղեգնուհու տեղը ջրում հայտնվեց բոշան: Ինչպե՞ս նա կարողացավ համոզել նաժիշտներին, որ նրանք տանեն նրան:

3 մաս — ինչու՞ էր թագավորի որդին տխուր: Ի՞նչ ձուկ էին բռնել ձկնորսները:

4 մաս- ինչի՞ց առաջացավ ծառը: Ինչի՞ց բոշան հասկացավ, որ Եղեգնուհին ծառ է դարձել:

5 մաս — ո՞վ դարձավ պառավի աղջիկը: Ի՞նչներ պառավի ապրումի միջոցը:

  • Հեքիաթի մասերը վերնագրի՛ր:

1 մաս — Թագավորի որդու ամուսնանալու պայմանը:

2 մաս — Բոշայի պլանը

3 մաս — Եղեգնուհու վերափոխվելը

4 մաս — Թագավորի որդին ու ծառը

5 մաս — Բոշայի խարդախության բացահայտումը

  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:

Ուռկան- ուռկաններ, ձուկ- ձկներ, ավազան-ավազաններ, ձկնորս — ձկնորսներ

  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

հեշտ-ածական