Ապրիլի 13

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվգաը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

4. Վերնագրի՛ր տեքստը:
մարդը ու գայլը

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:
աշխարհային, ճանապարհորդ

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
ամենաբարի- ածական
սրինգն -գոյական

քաղցր -ածական
նա- դերանուն
մխիթարում -բայ
անտառի — ածական
սթափվեց — բայ
կախարդական -ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
նա մխիթարում էր

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
մխիթարել-սփոփել
պսպղալ — Փայլել
թշնամի — հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099- երկու հազար իննսունինը, 37 — երեսունյոթ, 45 -քառասունյոթ, 766- յոթ հարուր վաթսունվեց , 84 — ութսունչորս:

Մարտի 23

Ինքնաստուգում

Բառերից անջատի´ր նախածանցները:

Վեր+հանել, դժ+բախտ, ան+հնար, չ+կամ, չ+գալ, դժ+գոհ, ան+հեռատես, արտա+բյուջե, ներ+մուծել:

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:

Շուն-շնաձուկ,գինի-գինետուն,բույս-բուսաբանություն,լույս-լուսավոր,տարի-տարեդարձ,օր-օրացույց։

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դաս+ա+ցուցակ,չ+տես,մարդ+ա+կեր,յուղ+ոտ,հաց+աման,աման+եղեն,լուս+ա+վոր, լուս+ա+մուտ,ան+տեսանելի,խոշոր+ացույց,դ+ռնակ,լավ+ություն,ան+հոգնել,դ+ժգոհ, քար+ոտ,պարսկ+ուհի,Վրաս+տան:

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմորեղեն, հայաստան, հնդկուհի, հաշտային, դժգոհ, գարնանային

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

 

գոյականներ-աշխատանք, հիշողություն,մազեր,գեղեցկություն,գրիչ, խոսք,վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, Աշխեն, տնտեսուհի,
ածականներ- բարեսիրտ, գեղեցիկ,մեղմ,ազնիվ, դյութական,հաճելի, անսիրտ
բայեր-Աշխատում է,խոսել,վազեց, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ,

 

Մարտի 15

Արևը ու լուսինը

  • Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10
  • ածական (ինչպիսի՞), 10 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
  • գոյական-ամրոց,կին,Խմոր,բազուկները,արմունկները,ամպերը,քամակ,զավակ,երկնքում,հրեշտակ։

    բայ-Ասում,կանգնած,անցնող,չոքած,հունցում,քաշած,երգում,հեռանում,անհետանում,կտրած

    ածական-կապուտակ,լուսեղեն,սիրուն,ամուր,անսասան,դյութական,անուշ,թեթև,Կամաց,ճերմակ

  • Գրի՛ր դյութական, ապարանք, անսասան, խավար, ձյունափայլ, համառ բառերի հոմանիշները։
    գեղեցիկ դղյակ Անշարժ մութ Ձյունաշող Չլսող
  • Բալլադից դո՛ւրս գրիր 5 բարդ բառ և բաղադրիչների բաժանի՛ր։
    փափկահնչյուն-փափկ ա հչյուն
    ձյունափայլ-ձյուն ա փայլ
    քաղցրալուր-քաղցր ա լուր
    հրաշագեղ հրաշ ա գեղ
    երկնաբնակ երկնա բնակ
  • Բնութագրի՛ր Արեգակին, Լուսնին և մայրիկին։
    Արեգակը-Ամաչկոտեր
    Լուսինը -պնդաճակատ
    մայրիկը-կոպիտ
  • Բալլադը նկարի՛ր, դերերով պատմե՛լ սովորիր։
Մարտի 6

Հայրենիք

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն,անհո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ-ձյուն+պատ բարդ բառ

մանկական-մանուկ+ական ածանցավոր բառ

աստղային-աստղ+ային ածանցավոր բառ

անհուն-ան+հուն ածանցավոր բառ

ձյունոտ-ձյուն+նոտ ածանցավոր բառ

իրիկնամուտ-իրիկուն+մութ բարդ բառ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

աչեր-աչքեր

մրմունջը-Մեղմ  ցածր  ձայն։

անուրջի-Երազ,  տեսիլք:

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական-լեռներ, լճեր, երազներ, աչեր, գիշերն։

Ածական-Կապույտ, հոգու, աչեր, ձյունոտ, Ձյունապատ:

Բայ-Կանչում, ծածկում, խառնելով, Զարթնում, իջնում:

Մարտի 2

Անբախտ վաճառականները

  • Կարդա՛ «Անբախտ վաճառականները»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):
  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
    մուրհակով-վավերագիր
    չիղջ-Չղջիկ
    քիրմանի շալ-Բրդի նուրբ գործվածք
    խուրմա-Արմավ
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:
    Ինձ այս բալադը սովորեցրեց, որ պետք է մտածել հետո անել։
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:
    տունը, Ճայ, Գլուխս, փորձանք, փուշ, թուղթ, Չըղջիկն, վաճառական, խելք, պայման
    թանկագին, առատ, սարսափելի, մերկ, տըկլոր։
    քանդվի դառնաս արիր բերիր խընդրում
  • Էպոսից առանձնացված հատվածները անգի’ր սովորիր: Ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին:
Մարտի 2

Գարնան առաջին օրը կենդանիների հետ

Կար չկար մի տղա ևաղջիկ  կար։ Նրանք մի օր գնացին անտառ և բացատում տեսան մի փոքրիկ սեղան, որ մոտ գորտը, աղվեսը, պանդան, և նապաստակը, նրանք խոսում էին և ինչ — որ բան էին քնարկում։ Տղային շատ հետաքրքիր էր ինչ են նրանք քնարկում։

Տղան ասաց․

— Ինչի մասին են զրուցում կենդանիները։

-Չգիտեմ, ես էլ եմ ուզում իմանալ, — պատասխանեց աղջիկը,-  արի գնաք մոտ, որ կարողանանք լսել նրանց։

-Արի գնանք ծանոթանանք,-ասաց տղան և մոտեցան սեղանին։Սեղանի մոտ հենց երկու աթոռ էր ազատ դրված, կարծես իրենց համար, նրանք գնացին, նստեցին ազատ աթոռներին և հարցրեցին կենդանիրներին կարելի է ծանոթանալ իրենց հետ, կենդանիները ուրախ համաձայնվեցին, միասին բացականչեցին այո։ Տղան անհամբեր հարցրեց, թե ինչ  էին քնարկում կենդանիները, երբ նրանք մոտեցան։ Կենդանիներն ասացին, որ գարնան առաջին օրն է և բոլորն ուզում են միասին տոնել ու անտառում ամենագեղեցիկ բանը տեսնել, քանի որ գարունն ամենահետաքրքիր ու ամենակենդանի ու ամենահեքիաթային ժամանակն է տարվա, առաջինն արթնանաում է իրենց գեղեցիկ գետակը  ամենաբազմազան բույսերով, ձնծաղիկներով ու փոքրիկ ձնակույտերով վազում է սարն վար, քրքջալով ու բղավելով ։

Փետրվարի 27

մայրենի

1․Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրկ Է կարդում: (գիրկ, գիրք) հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

Դեկտեմբերի 28

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում 2022

Մայրենի —մայրենիի բաժինն է

Մաթեմ —մաթեմատիկայի բաժինն է

Հայրենագիտություն —հայրենագիտւթյան բաժինն է։

Բնագիտություն — բնագիտության բաժինն է

Ռուսերեն —ռուսերենի բաժինն է