Մայիսի 25

Երևանի արձանները

  • Գեւորգ Էմին

Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի (Փոքրիկ Տրուսիի) հետ։

  • «Սիրո միություն»

Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին[2]։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։

  • «Արմենուհի»

«Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին[1]։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։

  • «Կատու»

Հայաստանի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը 2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։

  • «Մեղեդի»

«Մեղեդի» քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965-ին։

Մայիսի 20

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին

կարճ

թախտին

մարդ

 

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

Կարող, ձևող:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

 դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

գթագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկիր — գոյական

երկար — ածական

դերձակ — գոյական

ասում է — բայ

6. Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր թագավոր է  լինում:

Տես ̀  կհավանե՞ս:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Որովհետև թագավոր չափից դուրս կամակոր էր։

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: Երբ դերձակը գնում  է  մի վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն մարդ  իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Կարելի է վերմակը երկար անել

և կարելի նրան ծիծաղեցնել:

12. .Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Դերձակի հնարամտությունը

Մայիսի 19

Ինչ է տնտեսությունը. մաս 2

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

 

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե՛մեկով, և թե՛ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ։

2.Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

մածուն,վարունգ,միս,թթվասեր,լոլիկ,կանաչիներ

3.Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Բուսաբուծությամբ և անասնապահությամբ հիմնականում զբաղվում է գյուղացին։

4.Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությունից ստացված ապրանքները օգտագործվում է արդյունաբերության մեջ

Մայիսի 16

Ճամփորդություն դեպի Կոնդ թաղամաս

Մենք  ճամփորդեցինք  դեպի Կոնդ  թաղամաս, թափառեցինք փողոցներով:  Այնտեղ տեսանք հին Երևանի մի մասնիկ՝ հին տներով:   Մարդիք վստահում էին միմիանց , դռները բաց էի թողում: Բոլոր տների վրա գեղեցիկ նկարած էին: Այդ  հին տներ ուզում  էին քնդել և սարքել նորը, ինձ դա դուր չեկավ: