Մարտի 4

Գյումրիի տեսարժան վայրերը

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և

թոնրատունը։

Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։

Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։ Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Մեծ բակով և գրողների ու դերասանների քանդակներով ձևավորվում է Գյումրու թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները այն դարձնում են  ավելի գրավիչ տարվա բոլոր եղանակներին: Քայլելով պողոտայով` կտեսնեք  Արվեստների  Ակադեմիայի շենքն ու Անկախության հրապարակը:

Դարերի ընթացքում  Գյումրին կոչվել է արհեստների և արվեստների քաղաք: Թատրոնի և կինոյի ոլորտներում գյումրեցիները իսկապես առաջնորդներ են: Երբևէ բեմականացված առաջին օպերան` «Անուշ»-ը, ցուցադրվել է Գյումրու թատրոնի հին շենքում, որը գտնվում  է կենտրոնական այգում: Ժամանակակից Գյումրու դրամատիկական թատրոնն անվանվել է Վարդան Աճեմյանի՝ հայ անվանի ռեժիսորի և դերասանի անունով, որն էլ գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:

ՍԵՒ ԲԵՐ

Սև բերդ / ամրոցը կառուցվել է 1834 թվականին։ Բերդի համար ստորգետնյա ճանապարհներ են կառուցված եղել, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։ Ի սկզբանե այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։

Սև բերդի շրջանում իրակացնվել են բազմաթիվ պեղումեր ու ուսումնասիրություններ, որոնց արդյուքում պարզ է դարձել, որ այս բերդը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնբերվել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտնվել է Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։

Մարտի 3

Գյումրի

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Դեկտեմբերի 28

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում 2022

Մայրենի —մայրենիի բաժինն է

Մաթեմ —մաթեմատիկայի բաժինն է

Հայրենագիտություն —հայրենագիտւթյան բաժինն է։

Բնագիտություն — բնագիտության բաժինն է

Ռուսերեն —ռուսերենի բաժինն է

Դեկտեմբերի 13

Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտը

  • Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից և կառուցվել 1945-1959 թթ.։

    Սուրբ Սահակ Պարթև (348 թ. սեպտեմբերի 29 – 439 թ. սեպտեմբերի 7, գ. Բլուր, Բագրևանդ գավառ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ

    Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում

    Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։

    Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ «Որդան կարմիր» կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։։

    Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը Այն գտնվում է Մատենդարանը գնտվում է Կենտրոն համայնքում Մեսրոպ Մաշտոցի Պողոտայի վերջնամասում։

  • Հյուսիսային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
    Մենք անցնում ենք Ռաֆֆու Սեբաստիա Իսկով Հաղթանակի կամուրջ և Մաշտոցի պողոտա։ Մենք կարողենք հասնել 15-20 րոպեում եթե խցանումներ չլինեն։
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
    Մենք տեսնոմ ենք Ռուսական եկեղեցու մոտով, Երևանըան լճով, Իսակովի արձանը, Դալմաի այգիները, Հաղթանակի կամուրջը, Արարատի գինու գործարան, Սուրբ Սարգիս եկեղեցի, Մսկիթ, Ոպեռայի շենքը, Կոնսերատքորինա, Կոմիտասի պուրակը, Չարենցի թանգարան, Խամաճիկների թատրոնը։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
    Այնտեղ դրված են  Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները և Մեսրոպ մաշտոցի և կուրունի արձանը։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
    Այնտեղ պահվում է Մշո ճառնդիր և Տոնացույց։
Նոյեմբերի 30

Մեսրոպ Մաշտոց

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։
    Հայոց գրերը միցրեցին Հայաստանը և պահպանեցի միչ այսօր։
  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։
    Մաշտոցի գերեզմանը գտննվում է Օշական գյուղում։
  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։
    Երևանում է գտնվում Մեսրոպ Մաշտոցի պողոտան և Մատեադարան։
Նոյեմբերի 29

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

  • Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:
    Որ մենք հեռախոսները չեն հավաքում․ Որ մեր դասարանը բարի դասարան է․ Որ մենք խնամում ենք մեր միջավարը։
  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:
    Մեր տանը 2 սեբաստացի կա։ Իմ քույրը և ես։ Ես 5-րդ դասարան եմ իսկ իմ քույրը 12-րդ դասարան է։՝
  • 36Ո՞վ է Մխիթար Սեբաստացին  Նա Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։
Նոյեմբերի 17

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։
    Քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն 301 թվականին։
  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։
    Գրիգորին բատարկում է Տրդատը արքան, որովհետև նա քրիստոնիա էր և զոհաբերություն չեր անում։։
  • Որտեղ է բանտարկվում Գրիգորը։
    Գրիգորը բանտարկվում է Խոր վիրապ բանտում։
  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։
    Գրիգորն ազատվում որպեսզի բուժի Տրդատին։
  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։
    Քրիտոնեությունն ընդունվում է որպես պետական կրոն Գրիգոր Լուսավորիչի և Տրդատ Գ արքաի շնորհիվ։
Նոյեմբերի 11

Պատմություն և առասպել  

Տեքստում ասվում է ժամանակի մեքենայի մասին:
2. Հասկանալի է, որ իրականում այդպիսի մեքենա չկա: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքը հիշողության մասին է։
3.Ի՞նչ առասպելներ գիտեք, ով է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները:
Մովսես Խորենացին է մեզ հասցրել մեր հնագույն առացպելները։ Ես գիտեմ Տորք Անգեղի մասին և Հայկի մասին։
4.Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով:
Նա ասմ է, թէ ինչպես է Հակը նետով կրակում Բելին և մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
5.Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին:
Նա ասում է, ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։
6.Ո՞րն է ձեր ամենասիրելի
առասպելը,
Իմ սիրելի առասպելը Տորք Անգեղն է։
առասպելական հերոսը:
Իմ սիրելի առասպելական հերոսը Տորքն է։

Նոյեմբերի 1

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
Ադրբեջան Թուրքիա Իրան Վրաստան

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։
Կոտայք Արմավիր Վայոց Ձոր

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։
Երևան Գյումրի Վանաձոր Արագածոտն

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։
Արմավիր Գեղարքունիկ

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։
Գեղարքունիկ

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։
Արմավիր

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։
Երևանում

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։

Կոտայք

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր Կոտայք
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր Կոտայք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք Տավուշ