Դեկտեմբերի 1

Գործնական քերականություն

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդանոց, ծաղկանոց,մկստան, Հայաստան,  նստարան,  այբենարան, դասարան, դպրոց,  դարբնոց, հյուրանոց, զորանոց,  Ռուսաստան,  գործարան,  բրուտանոց,  կուսանոց,  ՈւզբեկստանՀնդկաստան,  թփուտ,  ծիրանանոց:

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար-  ջրանկար, ծովահարս

բ) ժանգապատ, արծաթագույն — ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց —  հողմաղաց, ջրածին

դ) զորագունդ, երկրամաս- զորամաս, երկրագունդ

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր – ձեռ(ձեռք) + ա + գիր: ,

գեղանկար – գեղ(գեղեցիկ) + ա + նկար:,

շրջագգեստ – շրջ(շուրջ) + ա + զգեստ:,

սիրահոժար – սիր(սեր) + ա + հոժար:,

դեղնակտուց – դեղն(դեղին) + ա + կտուց:,

հոդակապ – հոդ(հոդ) + ա + կապ:

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին: առևտուր
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու: ձեռնտու

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:


Posted 01/12/2022 by mariaharutyunova in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*