Նոյեմբերի 22

Բուրգ

Բուրգի մասին դուք նախնական տեղեկություններ ունեք: Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:
Բուրգերի հաճախ ենք հանդիպում նաև հայկական ճարտարապետական կոթողներում:
Մասնավորապես, եկեղեցիներից շատերի գմբեթներն ունեն բուրգի տեսք:
Բազմանկյունը կոչվում է բուրգի հիմք, իսկ նույն գագաթով եռանկյունները՝ կողմնային նիստեր: Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:
Եթե բուրգի հիմքը 𝑛-անկյուն բազմանկյուն է, ապա բուրգն անվանում են 𝑛-անկյուն բուրգ:
𝑛-անկյուն բուրգն ունի 2𝑛 կող, որոնցից 𝑛-ը հիմքի կողերն են, իսկ 𝑛-ը՝ կողմնային կողերը:
𝑛-անկյուն բուրգն ունի 𝑛+1 նիստ, որոնցից 1-ը հիմքն է, իսկ 𝑛-ը՝ կողմնային նիստերը:
𝑛-անկյուն բուրգն ունի 𝑛+1 գագաթ, որոնցից 1-ը բուրգի գագաթն է, իսկ 𝑛-ը՝ հիմքի գագաթներն են:
Բուրգի լրիվ մակերևույթը բաղկացած է հիմքից և կողմնային մակերևույթից: