Դեկտեմբերի 22

Ձմռան աքրոստիկոսներ

Ձյունը  գեղեցիկ է,
Մայրիկը տոնածառն է զարդարում,
Եղևնին գեղեցիկ է  խաղալիքներով
Ռնգեղջուրը սառույցների վրայով սղում է։

 

Ձյունը  փափուկ է,
Յուղը սառույց է դարձել,
ՈՒղտը մրսում է դրսում
Նուռը սառնարանում մրսում է

 

Փաթիլը հասել է գետնին,
Աննան վազվզում է ձյան մեջ,
Թիթեռները թռվռում են ձյան հետ,
Իլուկը մրսում է տանը
Լուսինեն խաղում է ձնագնդի։

 

Դեկտեմբերի 16

Սառնարանում ապրող մտքերը

Կար -չկար մի սառնարան կար։ Այդ սառնարանում կար շատ հետաքրքիր մտքե: Իրենց մոտ շա~տ — շա~տ լավ մտքեր կային,  բայց իր ուղեղի մեջ մի հատ վատ միտք կար։ Նա ուզում էր հանել իր մտքից և չկարողացավ և հանկարծ  սկսեց լավ բաների մասին մտածել։ Հետո մենակ լավ բաներ մտքում եկավ։

 

Դեկտեմբերի 14

Իմ դպրոցը

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, տնօրենին և ուսուցիչներին։ Իմ օրը դպրոցում անցնում է հետաքրքիր և հագեցած տարբեր ծրագրերով։ Այնտեղ, բացի իմ դասերը,  ես սովորում եմ նաև նկարել, երգել, պարել, լողալ, հեծանիվ վարել, խնամել շրջապատը և այլն։ Ես հաճույքով եմ հաճախում իմ դպրոց։

Դեկտեմբերի 14

Տպավորություններ ճամփորդությունից

Այսօր մենք ճամփորդեցինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ մենք տեսանք աշունը իր բոլոր խայտաբղետ գույներով։ Իրար հետ խաղացիք տերևներով, կաղիներից արև պատրաստեցինք։ Նկարեցիք աշունը բազմերանգ գույներով։

Շատ տպավորված վերադաձանք դպրոց։

Դեկտեմբերի 14

Ես սեբաստացի եմ

Բարև՝ ես Մարիան եմ, սովորում եմ  3-րդ դասարանում ու ինձ համարում  եմ սեբաստացի։ Այստեղ ես սովորել եմ լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել։ Մենք՝ սեբաստացիներս, արդեն երրորդ դասարանից զբաղվում ենք բլոգավարությամբ: Սեբաստացի կրթահամալիրը երեխաներին տալիս է մտածելու և ստեղծագործելու ազատություն: Ուսուցիչները մեր ընկերներն են ու ես նրան շատ եմ սիրում։

Դեկտեմբերի 14

Իմ սեբաստացի ընկերը

Իմ սեբաստացի ընկերոջ անունը Լուսինե է։ Նա երկար սև մազերով աշխույժ աղջիկ է։

Նա շատ — շատ է սիրում նկարել։ Լուսինեի հայրիկը նկարիչ է  և նա շատ գեղեցիկ է նկարում։

Մենք հաճախ գնում ենք զբոսանքի միասին և երկար խաղում ենք ու շփվում իրար հետ։