Նոյեմբերի 23

Իմ Սեբաստացի ուսուցիչը

Իմ սեբաստացի ուսուցչի անունը Կարինե է։ Իմ դասատուն  չի  սիրում,  որ դասարանում աղմուկ է լինում։  Նա շատ բարի է  և նա շատ է սիրում  գնալ  ճամփորդության։ Նա երեսունհինգ տարեկան է։ Նա սիրում է ձի և արջ և նրա սիրած գույներն են՝  դեղին, նարնջագույն և կանաչ։ Նա սիրում է մրգեր։ Այսքանը,  ցտեսություն։

 

 

 

 

 

Նոյեմբերի 11

Վարունգ ու Բիբարը

Ես  Բիբարն եմ: Ես շատ եմ սիրում իմ ընկերոջս, նրա անունը Վարունգ է։

Վարունգի հետ միասին մի օր կռվեցինք մի մարդու դեմ։ Պատմեմ՝  լսեք։

Մի օր իմ վրա հասել էր դանակը և ինձ ուզում էր կտրատել և նա արդեն  կտրատում էր, բայց   իմ ընկեր վարունգը եկավ ինձ օգնության և մենք վարունգի հետ սկսեցինք դանակներով մարդուն կտրատել։

Մենք հաղթեցինք մարդուն։ Այդպիսի պատմություն էր։

Նոյեմբերի 10

Ծննդյան բացիկ

Ծնունդդ շնորհավոր Կառլեն, ես քեզ   մաղթում եմ, որ դու առողջ  լինես,  խելացի  լինես,  լավ մեծանաս,  երկար —  երկար մեծանաս և մեկ բան  էլ եմ ուզում մաղթեմ,  որ մամայիդ ու պապայիդ լսես։