Հունիսի 24

Տարվա ամփոփում

Ես Մարիա Հարությունովան եմ, ինը տարեկան եմ։

Իմ  ձեռքբերումները

Այս տարի ես սովորել եմ բազմանիշ թվերով բազմապատկում, բաժանում անել, տիկնիկագործություն եմ սովորել Թամար տատիկի հետ:

Սիրով մասնակցել եմ ճամփորդություններին․

Աշնանը ճամփորդել եմ դեպի Ջրվեժի արգելոց։ Այնտեղ տեսել եմ աշունը իր բոլոր խայտաբղետ գույներով։ Ընկերներիս հետ խաղացել ենք տերևներով, կաղիներից արև պատրաստել։ Նկարել ենք աշունը բազմերանգ գույներով։

Ճամփոդուել եմ  «Ջրվեժ» անտառապարկ։  Այնտեղ  շատ ձյուն կար, անտառն ու ծառերը ծածկվել էին սպիտակ վերմակով։ Մենք այնտեղ խաղացինք ձյունով և սահնակով սահեցինք։

Հակոբ  Կոջոյան   և Արա Սարգսյան ցուցասրահ եմ այցելել։

Այցելել եմ Պլանետարիում, ծանոթացել անծայրածիր տիեզերքին։

Ես գնացել եմ Բյուրական գյուղ և այնտեղ նշել Համբարձման ծեսը Բյուրականի դպրոցի սաների հետ։ Գիշերը Բյուրականի աստղադիտարանից դիտել եմ աստղերը։

Ճամփորդել եմ քաղաքային տրոլեյբուսով, ծանոթացել Երևանի քաղաքային տրանսպորտին։

Աշխատանք  արվեստանոցում․ Ընկեր Ալիսի հետ կավից պատրաստել ենք Հազարան հավք թռչունին, մոլորակներ, կախազարդեր։

Ընտրությամբ գործունեություն

Ես այս տարի ընտրել եմ տեխնալոգիա և ընկեր Տաթևի հետ նկարել եմ սովորել։ Ես շատ եմ սիրում նկարել։

Մարիա Հարությունովա

 

Հունիսի 22

Կախարդական թռչունը

Կար — չկար մի  թռչուն կար։ Այդ  թռչունը ինչ ասես անում էր, և նա մի օր   հիվանդացավ  և  քնեց, աչքերը բացեց և տեսավ մի աղջկա։

Այդ  աղջիկը ասաց․

— Ինչ է քո հետ պատահել։

-Ես հիվանդացել եմ ,-ասաց  թռչունը և նա սատկեց։

Աղջիկը վախեցավ և հիշեց, որ իր մոտ կախարդական փայտիկ կա։ Նա  կախարդական փայտիկով  բուժեց թռչունին ու թռչունը դարձավ կախարդական թռչուն։

Հունիսի 6

Ուսումնական ճամբարի առաջին շաբաթը

Այս շաբաթ մենք լողացել բացօդյա ենք լողավազանում  և ջրային խաղեր ենք  խաղացել և շատ — շատ — շատ ճամփորդության ենք գնացել։ Մեր համար, ընկեր Քնարիկը կարդացել է ”Հազարան հավքը” հեքիաթը։ Հունիսի մեկին նշել ենք Սողոյան Արեգի ծննդյան տարեդարձը։

Մանուկների տոնին մենք գնացել էինք եկեղեցու բակ և այնտեղ մենք կավճանկար էինք արել ու պղպղջակներով էինք խաղում։ Հաճելի և զվարճալի ժամանակ ենք անցկացրել։

 

Հունիսի 4

Our Yerevan

1 կանգառ — stop

2 ավտոբուս — bus

3 ուսապարկ -back pack

4 հուշարձան-  monumet

5նայեք աջ կողմ — look at your right

6  նայք ձախ կողմը- look at your left

7 քաղաքի  կենտրոն — city center

8հրապարակ-square

9 շենք շինություն — building

10  նայեք այս հին շենքին — look at this old building