Մայիսի 25

Երևանի արձանները

  • Գեւորգ Էմին

Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի (Փոքրիկ Տրուսիի) հետ։

  • «Սիրո միություն»

Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին[2]։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։

  • «Արմենուհի»

«Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին[1]։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։

  • «Կատու»

Հայաստանի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը 2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։

  • «Մեղեդի»

«Մեղեդի» քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965-ին։

Մայիսի 16

Ճամփորդություն դեպի Կոնդ թաղամաս

Մենք  ճամփորդեցինք  դեպի Կոնդ  թաղամաս, թափառեցինք փողոցներով:  Այնտեղ տեսանք հին Երևանի մի մասնիկ՝ հին տներով:   Մարդիք վստահում էին միմիանց , դռները բաց էի թողում: Բոլոր տների վրա գեղեցիկ նկարած էին: Այդ  հին տներ ուզում  էին քնդել և սարքել նորը, ինձ դա դուր չեկավ:

Ապրիլի 25

Էրեբունուի պատմահնագիտական արքելոց թանգարան

Մենք  չորեքշաբթի  օրը գնացել էինք ճամփորդության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Ինձ այնտեղ մեկ բան դուր չեկավ, որ չէին թողում  ֆոտոներ և վիդիոներ անեինք:

Ինձ ամենից շատը դուր էր  եկել,  որ հին մարդիկ քարի վրա էին գրում:

Այտեղ շատ գեղեցիկ ականջօղեր կային՝ ոսկրից , փայտից, և քարից:

Այնտեղ կավից սարքած կուժեր կային, մենք պիտի շարունակեինք ճամփորդությունը , բայց անձրևի պաճառով չգնացիք: