Մայիսի 25

Երևանի արձանները

  • Գեւորգ Էմին

Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի (Փոքրիկ Տրուսիի) հետ։

  • «Սիրո միություն»

Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին[2]։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։

  • «Արմենուհի»

«Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին[1]։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։

  • «Կատու»

Հայաստանի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը 2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։

  • «Մեղեդի»

«Մեղեդի» քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965-ին։


Posted 25/05/2022 by mariaharutyunova in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*