Հոկտեմբերի 5

Մի գիշեր անտառում

Օրը արդեն մթնում էր։ Փոքրիկ , վախեցած նապաստակը կուչ էր եկել բացատում ու հոտոտում էր խոտը ։ Փորձում էր գտնել տան ճանապարը։ Բացատի աջ կողմում արդեն հանգչող խարույկ կար, երևի չհանգած մոխիրի մեջ քիթը վնասել էր, տան ճանապարի հոտը չէր առնում։ Քանի մութը ավելանում էր, այնքան վախը մեծանում էր ու նապաստակն էլ  ավելի էր  փոքրանում, կուչ գալի գնդակի նման։ Աչքերը փակել էր, գլուխը կպցրել մարմնին ու մտածում էր՝ վերջ էլ տուն չունի ։ Եթե հիմա գայլերը իր հոտն առնեն կուտեն իրեն ու ոչ մեկ իրեն չի օգնի։ Չէր հիշում ինչքան ժամանակ էր անցել, հանկարծ խշխշոց լսեց , գլուխը դանդաղ բարձրացրեց ու խավար լուսի մեջ տեսավ մայր նապաստակի ուրվագիծը ։

Մտածեց ․ — Ինչ լավ է ես մայրիկ ունեմ , նա ինձ ամենամութ անտառում կգտնի։


Posted 05/10/2021 by mariaharutyunova in category Իմ նյութերը

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*