Դեկտեմբերի 2

Ձմեռային երազ

Մի ձմռան  գիշեր ես քնեցի ու  երազ տեսա։ Ես հայտնվել էի մի գեղեցիկ սառցե դղյակում։ Այնտեղ շատ սիրուն էր  ամանորյա զարդարված։ Ես  հիացած ու զարմացած էի։ Շատ քայլեցի և տեսա սառցե թագուհուն՝ իր գահին նստած։  Ես ուզում էի  իմանալ,  ինչու՞ է այստեղ ամբողջը  սառած և մոտեցա նրան։

Նա  հարցրեց․

-Դու ո՞վ ես։

Ես ասացի․

-Ես Մարիան եմ ։

Նա ասաց․

— Ի՛նչ սիրուն անուն է ։ Կարո՞ղ ես  դու ինձ օգնել ։

Ես պատասխանեցի․

— Այո, իսկ ինչո՞վ օգնեմ ։

Նա ասաց․

— Դու արդեն նկատեցիր, որ ինձ մոտ ամբողջը սառած է ։

Ես ասացի ․

— Այո, նկատել եմ ։ Ես մտածեցի, որ դու ես սառեցրել։

Նա ասաց․

— Ոչ, դա ես չեմ արել ։

—  Ո՞վ է սառեցրել,- հարցրեցի ես։

Նա պատմեց, որ փոքր ժամանակից այդտեղ է ապրում մենակ։ Երբ նա հայտնվել է այդտեղ, դղյակում ուրիշ սառցե թագուհի  էր ապրում և նա է սառեցրել դղյակը։

Ինքը փոքրուց փորձել է տաքացնել, հալեցնել, բայց չի կարողացել։

Ես ասացի ․

— Ես հիմա կփորձեմ օգնել քեզ, հալեցնել դղյակը։

Մենք միասին փորձեցինք և կարողացանք հալեցնել դղյակը։

 


Posted 02/12/2021 by mariaharutyunova in category Իմ նյութերը, Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*